Tert.am–ը գրում է.

Արևմտահայերի ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Սերայտարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ մեր պահանջները անհատական և հավաքական գույքերի մասին արդեն պատրաստ են, սակայն դեռ չեն ցանկանում ներկայացնել և հրապարակել դրանք: «Պատրաստ ենք նաև մեր պահանջը ներկայացնել Թուրքիայում, որպեսզի այն հայերը, ովքեր կցանկանան հետ վերադառնալ և վերստանալ իրենց ունեցվածքները, գույքերը, ապահովության պայմանների մեջ կարողանան դա անել»,-ասաց նա:

 

– Ինչպե՞ս եք գնահատում միասնական պահանջատիրական ծրագրի անհրաժեշտությունը` Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ:

 

- Նախևառաջ՝ միասնականությունը կարևոր է սփյուռքի, Արցախի և Հայաստանի միջև, սակայն աշխատանքի բաժանում պետք է տեղի ունենա: Հայաստանի Հանրապետությունը ազատ, անկախ երկիր է, իսկ հայկական համայնքը սփյուռքում իր դերն ունի: Մենք որպես հասարակական կազմակերպություն կարող ենք այնպիսի աշխատանքներ տանել, որ Հայաստանը՝ որպես երկիր, չի կարող տանել, դրա համար մենք համաձայնություն ունենք, որ աշխատանքի բաժանում լինի: Կան աշխատանքներ, որ միասին կանենք, սակայն կան աշխատանքներ, որ Հայաստանը՝ որպես պետություն պետք է անի, իսկ մենք` որպես հասարակական կազմակերպություն, և մեր պահանջները պետք է ներկայացնենք առանց Հայաստանի պետությունը վտանգելու:

 

- Պետական ծրագրերը որքանո՞վ եք բավարար համարում, չե՞ք կարծում, որ բացի տարատեսակ ժողովներից, կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ:

 

- Մենք հայ, թուրք իրավաբանների հետ հանդիպումներ ենք ունեցել, այժմ 15 թուրք իրավաբանների հետ ենք աշխատում: Կոնկրետ փաստաթղթեր են պատրաստվում, իրավաքաղաքական պահանջներ են ներկայացվում: Հիմա աշխատում ենք թուրքական հասարակական կազմակերպությունների հետ, որոնք արդեն ճանաչում են Ցեղասպանությունը և փորձում են տարածել այդ միտքը: Ժամանակն է, որ թուրքական հանրապետությունը իր պատմությունը վերաքննի, և այդ ուղղությամբ աշխատանք է տարվում: Շատ դյուրին է Հայաստանում կամ Ֆրանսիայում Հրանտ Դինքի համար ցույց կազմակերպել, սակայն մենք դա կազմակերպել ենք Անկարայում, ինչը դժվար էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել