Համամիտ եմ Արա Պապյանի դատողությունների հետ, բացառությամբ մի կետի, այն է, որ մենք ադրբեջանական այս քայլից հետո պարտավոր ենք «Ոչնչացնել մի քանի զորամաս, պայթեցնել ջրամբար. պետք են լուրջ քայլեր»։ Այո, լուրջ քայլեր անհրաժեշտ են, սակայն իրավական տիրույթում։ Ադրբեջանը կնքել է զինադադար և ուրեմն Մինսկի խումբը, որն այդ փաստաթղթի գլխավոր քաղաքական կրողն է և Մինսկի խմբի երկրները պարտավոր են նաև մշակել իրավական քայլեր զինադադարի խախտման պարագայում, այլապես լուրջ քաղաքական խնդիրը վերածվում է տուն- տունիկ խաղալու գործընթացի։ Եթե միջազգային հանրությանը դա ձեռնտու է, այս տուն-տունիկը կոշտ ձևով հարվածում է մեր ազգային անվտանգությանն ու Հայաստանի և հայ ժողովրդի ապագային։ Եթե Հայաստանը նմանօրինակ հակահարվածային քայլեր ձեռնարկի, դա միանշանակ կլինի պատերազմի վերսկսման ազդարարումը, իսկ աշխարհաքաղաքական այս ընթացքում և մեր երկրի տնտեսական այսօրինակ իրավիճակում դա անդառնալի հետևանքներ կարող է ունենալ մեզ համար։ Ուստի պնդում եմ, որ խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում։ Եթե Հայաստանը այս քայլից հետո չպահանջի լուրջ իրավական փաստաթուղթ Մինսկի խմբից, ուրեմն հաստակ կարող ենք ասել, որ Ադրբեջանի հետագա քայլերն էլ ավելի լուրջ են լինելու։

Կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել