Tert.am-ը գրում է․

Սահմանամերձ Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը Tert.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ Կառավարության որոշմամբ՝ սահմանամերձ համայնքների բնակիչների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարների մասնակիորեն մարումը կկանգնեցնի արտագաղթն Այգեպարում:

«Հնարավոր է՝ նույնիսկ ուրիշ տեղից էլ գան, այստեղ ապրեն, եթե մասնակի վճարումներ լինեն, որովհետև արտագաղթն ինչի՞ց է առաջանում, որ այգին չեն կարողանում մշակել, կրակոց ա, չենք կարում կոմունալ վարձերը վճարենք»: 

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության արտահերթ նիստում հավանության է արժանացել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով հաստատված ցանկում ներառված 31 սահմանամերձ համայնքներին որպես աջակցություն նաև նախատեսվում է, որ սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն Կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:
Օրենքն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 1-ից և գործում է մինչև 2018թ. հունվարի 1-ը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել