Սեքս, որին արժանի ես, գրողը տանի Cosmo.am-ը գրում է․

Դարձրու բնակարանդ հաճելի, մտերմիկ

«Կնոջ ուշադրությունն ամենաշատը շեղում է խառնաշփոթը,-պնդում են հոգեբանը: Փոխանակ կենտրոնանալու` ինչքան կրքոտ է քո տղամարդն ու ինչքան շատ ես ուզում նրան, մտածում ես` այս վայրը խոզանոց է: Պետք է մաքրեմ այն»:

Վերացրու ճանապարհիցդ նիարդայնացնող այդ արգելքները: Արթնացիր տասը րոպե շուտ, այսպիսով ժամանակ կունենաս ամեն ինչ կարգավորելու: Վրադ գցիր ցանկացած «դուրս գրված» հագուստ, որը հաճախ վերջում հայտնվում է ննջասենյակի հատակին, ու գործի անցիր:

Ցերեկվա ընթացքում մտքովդ հազար տեսակի չարաճճի ցանկություններ են անցնում, որ հենց աշխատանքից հասնես տուն «գզելու» ես ամուսնուդ: Հետո տնօրենդ հանձնարարում է քեզ մի «կարևոր նշանակության» նախագիծ, վառվում է «ստուգել շարժիչը» մեքենայիդ ազդանշանային լույսը ու հիշում ես, որ հսկայական քանակի լվացք ունես անելու: Մինչև կհասնես տուն, մտքումդ կազմում ես անելիքներիդ ցանկը: Ու մինչ սեքսի գաղափարը վատ չի հնչում, հիշում ես, որ մաքուր ներքնազգեստը քչություն է անում:

«Կանայք ավելի շատ են հակված «կոգնիտիվ» (իմացական) շեղումների. շարունակական փոքրիկ անհանգստություններ սեքսից առաջ և հետո, որոնք կարող են կասեցնել նրանց ցանկությունը»,-ասում է «Որովհետև հաճելի է» գրքի հեղինակ, Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Դեբբը Հերբենիկը:

«Ինչպես ծրագրավորված բազմաբովանդակ առաջադրանքներ կատարող համակարգերը, կանանց համար դժվար է անցում կատարել աշխատանքային անհատականությունից դեպի անձնական ավելի սեքսուալ անհանատկանության»: Ու մինչ զբաղված ես ավելին քան երբևէ, կախարդական հմայքդ էլ ավելի է ընդգծվում:

Ի հավելումն սրան, Բրիտանական Կոլումբիա համալսարանի իրականացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ շատ կանայք տղամարդկանց պես գրգռվածության չեն կարողանում հասնել նույն հեշտությամբ ու արագությամբ:

Կանանց մոտ ցանկությունն ի հայտ է գալիս որպես սեքսի արդյունք` սկսում ենք ընդհանուր սեքսուալ քայլերից, հետո, երբ տաքանում ենք, գործի ենք անցնում: Սա նշանակում է, որ պետք է ակտիվորեն գործենք, որպեսզի ապահովենք մեր լիբիդոների արտահոսքը: Ինչպե՞ս: Մենք այցելել ենք փորձագետների: Կիրառիր նրանց խորհուրդները և օրվա վերջում տունը պլպլացնելը ամենավերջին բանը կլինի, որ մտքովդ կանցնի:

Վերականգնիր ներքին սեքսուալությունդ

Հոտը հզոր զգացողություն առաջացնող ուժ ունի, որը նաև կապված է հիշողության հետ: Կա օծանելիք, որ օգտագործել էիր աննկարագրելի օրգազմ ապերլիս: Պահիր օծանելիքի շիշը մոտդ, աշխատանքային օրվա ընթացքում ցանիր մի փոքր վրադ: Հետո սպասիր, որ արթնանան էրոտիկ կադրերի հիշողություններ: Հիշիր, այնպիսի ձանձրալի միջավայրում, ինչպիսին քո աշխատատեղն է, իսկապես կարևոր է հիշեցնել ինքդ քեզ, որ դու սեքսուալ ես:

Չարաճճիություններ արա

«Օրվա ընթացքում զուգընկերոջդ հետ կապ պահպանելը շատ կարեւոր է: Ֆլիրտ-էլեկտրոնային նամակներն ու հաղորդագրություններն սպասողական վիճակ կստեղծեն, ինչը կօգնի պատրաստ լինել «բուն գործին» անցնելու ժամանակ, երբ տուն հասնես»,- ասում է «Սեռականորեն բավարարված կանանց գաղտնիքները» գրքի համահեղինակ Ջենիֆեր Բերմանը: Ուղարկիր ընկերոջդ կրծքավանդակի խոր բացվածքով քո նկարներից մեկը: Նրա արձագանքը մոտավորապես կլինի` «Շշմելու բան է», որի կարիքը քո կանացի էգոն այդքան զգում է այն պահին, երբ նա` ներքին աղվեսդ, երկրորդ ջութակն է նվագում իր 9-5 գործընկերների հետ: (Երկրորդ ջութակ նվագել- երկրորդական կարգավիճակ զբաղեցնել)

Հեռացրու քեզնից սեքսուալ տրամադրությունը փչացնող ամեն ինչ

«Նախքան կանջատես համակարգիչդ, ցուցակ կազմիր` գրելով` ինչ ես անելու հաջորդ օրը»,- ասում է «Օրինակելի աղջկա ուղեցույցը վատ աղջկա սեքսի մասին» գրքի հեղինակ Բարբարա Քիսլինգը: «Այս կերպ կազատես քեզ անելիքներիդ մասին ողջ գիշեր մտածելուց, ինչն օգնում է աշխատանքից off line լինել, և հաջորդ 12 ժամերի ընթացքում ստիպված չես լինի անհանգստանալ այդ ցուցակի որևէ կետով»:

Ֆլիրտ արա պատահական տղամարդու հետ

Աչքով արա անծանոթ հմայիչ երիտասարդի, եթե նույնիսկ ընկեր ունես: Մք Գիլի համալսարանի անցկացրած հետազոտության համաձայն, կանայք, հնարավոր ֆլիրտից հետո, իրենք իրենց զուգընկերների համար ավելի հմայիչ են զգում և աշխատում են իրենց հարաբերություններն ավելի ամրապնդելու ուղղությամբ: Դրա համար, երբ, օրինակ` հանդիպում ես աշխատանքի մեջ գտնվող սեքսուալ մի բարմենի, մեղմ ժպտա նրան ու հետը զրույցի բռնվիր:

Ու՞ր մնաց երաժշտությունը...

Քիսլինգը գտնում է, որ կրքոտ սեռական հարաբերության ժամանակ հնչող երաշժտություն ընտրելու հարցում կարելի է որևէ բան գտնել Ջեյսոն Մրազի ռոմանտիկ երգացանկից, անգամ ռիթմիկ երգերից, որոնք տիպիկ են կրքոտ տեսարանների համար: Դարձրու այն քո նախերգանքի երաժշտությունը և տուն գնալու ճանապարհին բարձր միացրու` այս կերպ նախապես բորբոքելով կրքերը:

Ընդունիր կիսատ լոգանք

Երբ միասին նստած եք, իսկ դու կրում ես այն հագուստը, որ հագիդ է ավելի քան տասը ժամ, սարսափելի զգացողություն է: Վազիր լոգարան ու թեթևակի լվացվիր (նույնիսկ կարիք չկա, որ թրջես մազերդ): Սա ուղեղիդ ազդանշան է ուղարկում, որ դու պատրաստ ես, և երբ մաքուր ես, անկաշկանդ ես ինչ-որ մեկին մոտ լինելու ժամանակ:

«Բացի այդ, լոգանքի ժամանակ հնարավորություն ես ունենում նկատելու քո սեքսուալ արտաքինը. օճառը մարմնովդ սահեցնելիս, օրինակ կենտրոնացիր` ինչքան գրավիչ են մատներդ մաշկիդ ֆոնին և ապշելու չափ հաճելի է լինել մերկ` ողջ օրվա ընթացքում վրադ կպած աշխատանքային հագուստից հետո»:

Հագնվիր պլանավորածդ պահվածքին համապատսխան

Չորանալուց հետո դիմադրիր ջինսերն ու սպորտային վերնաշապիկը վրայիցդ մի կողմ նետելու անհագ ցանկությանը: Այո, դրանք սարսափելի հարմար են և պետք չէ, որ այդ հագուստը կիսաբաց գիշերազգեստի փոխարեն օգտագործես: Փոխարենն ընտրիր երկուսի համադրությունը (V-աձև կտրվածքով վերնաշապիկ և յոգայի թեթև շալվար): Շատ կարևոր է` այնպիսի արտաքին տեսք ունենալ, որը խոսում է քո սեքսուալ ցանկության մասին, որովհետև տվյալ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում:

Թույլ տուր` քեզ ձեռք տա

«Իսկապես կարևոր է կես կամ ավելի ժամ առանձնացնել, որպես «բուֆերային գոտի», ընկերոջդ ավելի մոտ զգալու համար: Հետո աստիճանաբար անցիր բուն գործողությանը»,-ասում է Հերբենիքը: Թուլանալու և էրոտիկ գործողությունների անցնելու լավագույն սկիզբը նրա կողմից քեզ մերսում անելն է: Մարմինդ ակտիվանում է ու աստիճանաբար ազդանշան է հաղորդում ուղեղիդ»,- բացատրում է Հերբենիքը: Հետո, թող որ գզմռտոցը սկսվի»:

Սակայն խնդիրը ունի նաև այս կողմը.

Գրգիռները սպանող կոնկրետ ազդակներ

• Ներքո նշվածները բոլոր երաշխավորված տարբերակներն են, որոք բացասաբար են ազդում լիբիդոյի վրա ու պառկում ես քնելու`չբավարարված:

 Զուգընկերդ արձակում է կրծկալդ ու... առավոտվա նախաճաշի լափշայի հատիկներից է ընկնում դուրս... Գիտականորեն ապացուցված է, որ ֆերոմենները գրգիռ են առաջացնում, բայց հերիք է զգաս նրա քրտնաշաղախ սպորտային վերնաշապիկի հոտը, արգելակվում են բոլոր ռեֆլեքսներդ:

• Նա չարաճճի խոսելու քո փորձերը երբեմն փոքր ինչ լուրջ է ընդունում: «Ինչպե՞ս ես հաջողացնում այդքան կրքոտ լինել» հարցը հռետորական է և կարիք չկա, որ նա պատասխանի «Երևի նոր մարմնի գելիցս է» պատասխանել:

 Գրեթե հասել եք օրգազմի ու հանկարծ հայտաբերում ես, որ նրա բջջային հեռախոսի զանգի ազդանշանը ռաբիս երգիչներից մեկի շլյագերն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել