Tert.am-ը գրում է․

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հույս ունի, որ այս տարի կհաջողվի ավարտին հասցնել պրոբացիոն ծառայության ծրագրի հայեցակարգի մշակման գործընթացը, որի վերջնական նպատակն է՝ նպաստել Քրեակատարողաան հիմնարկների թեթևացմանը։ Tert.am-ի հետ զրույցում նախարարը տեղեկացրեց, թե վերջերս հենց այդ նպատակով էլ իր գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Վրաստան՝ վրաց գործընկերների հետ քննարկելու պրոբացիոն ծառայության ծրագիրը: «Պրոբացիոն ծառայության առումով վրացական կողմը մեծ փորձառություն ունի, վերջին մի քանի տարիներին այնտեղ գործում է այդ ծառայությունը, և մեզ համար հետաքրքիր էր մեր գործընկերների փորձը»,-նշեց նախարարը:

Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ ներկայում ընթանում է հայեցկարգի մշակման գործընթացը, և երբ այն քննարկվի ու հավանության արժանանա, կսկվի օրենսդրական փաթեթի նախապատրաստումը, ինչը հիմք է հանդիսանալու հետագայում այդ ծառայությունը ստեղծելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել