Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված արտահերթ նիստին քննարկվելու է «Սահմանամերձ համայնքներում սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը:

Նախագծում ասվում է, որ սահմանամերձ համայնքների՝ Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում:

Նշենք, որ այս օրենքով առաջարկվող մեխանիզմները կկարգավորեն մի շարք կարևոր խնդիրներ, որոնք պարբերաբար առաջանում են Ադրբեջանի կողմից արձակվող կրակի հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել