Tert.am-ը գրում է․

Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականի դարպասը 91-րդ անգամ պաշտպանած Ռոման Բերեզովսկին ընդգրկվեց եվրոպական երկրների հավաքականներում մինչ օրս հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Իրեն հիանալի դրսևորած փորձառու դարպասապահը պորտուգալացիների հետ խաղի օրը 40 տարեկան 101 օրական էր:

Բերեզովսկին ներկայումս գործող ֆուտբոլիստներից ամենատարեցն է: Բացի նրանից, ելույթները շարունակում է նաև Լիխտենշտեյնի հավաքականի ավագ Մարիո Ֆրիկը, ով հոկտեմբերի 12-ին շվեդների հետ անցկացրած ընտրական մրցախաղում 40 տարեկան 35 օրական էր: Նա կարող է բարելավել իր ցուցանիշը, եթե մասնակցի այսօր Մոլդովայի հավաքականի հետ կայանալիք ընտրական մրցախաղին:

Ի դեպ, Մարիո Ֆրիկը Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում արդեն 45 խաղ է անցկացրել և մոտ է Սարգիս Հովսեփյանի ռեկորդը (47 խաղ) գերազանցելուն:

Եվրոպական երկրների հավաքականներում առայժմ 16 ֆուտբոլիստի է հաջողվել հանդես գալ 40-ից բարձր տարիքում: Նրանցից 9-ը դարպասապահներ են: Այդ ցուցակում 15-րդ հորիզոնականն է զբաղեցնում ՀՀ հավաքականի նախկին ավագ, անցկացրած խաղերի քանակով մեր ընտրանու ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանը, ով 2012թ. նոյեմբերի 14-ին լիտվացիների հետ անցկացրած իր հրաժեշտի խաղի օրը 40 տարեկան 12 օրական էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել