Իրանը բիզնեսն ընդլայնելու արտոնյալ առաջարկ է անում հայ գյուղատնտեսներինArmnewstv.am-ը գրում է․

Իրանցիները «Արաս» տնտեսական ազատ գոտում հայերից հատկապես սպասելիքներ ունեն գյուղատնտեսության ոլորտում, որին պակաս արտոնություններ չեն տվել, քան արդյունաբերության դեպքում էր: Օտարերկրյա քաղաքացիներին սեփականության իրավունքով ու առանց հարկային պարտավորությունների տրամադրում են 20 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողից ցանկացած կտոր: Միայն թե բույսը շուտ աճի:

Եղանակային պայմանները նպաստավոր են, միայն գիշերներն է երբեմն ցրտում, բայց դա էլ կարգավորում է ջերմոցային համակարգը: Ազատ գոտու հնարավորություններից մեկն էլ անհամեմատ էժան էներգիան ու գազն է: 6500 քառակուսի մետրի վրա 50 օր առաջ տնկած 18 հազար հոլանդական բույսերը կարմրաթուշ լոլիկլներ կտան մոտ 20 օրից: Ամեն բույսը` 15-20 կիլոգրամ: Այս խմբաքանակից դեռեւս չեն օգտվի հայ սպառողները, բայց մոտ 9 ամսից Ազատ գոտու լոլիկը կմտնի նաեւ հայկական շուկա:

Գյուղմթերքը ազատ գոտում չի փչանում, այն շատ արագ խմբաքանակով վաճառվում է եւ այն, ինչ չի վաճառվում պատրաստ են ընդունել վերամշակման գործարանները: «Արաս»-ի ընդեղենի վերամշակման գործարանը գումար չի խնայում սեզոնին ընդեղեն ձեռք բերելու համար, հետո չորացնում է, փաթեթավորում ու արտահանում:

Առանձնահատուկ բարդություն չի ներկայացնում նաեւ չամիչի ու չրի արտադրությունը, տեխնոլոգիան հավաքել են հենց տեղում` ազատ գոտու երկաթագործները: Ընկերությունը տարեկան 2500 տոննա ընդեղեն է արտադրում, որի 90 տոկոսն արտահանում են: Արտահանում են նույնիսկ թափոնները: Նաեւ պարտադիր չէ, որ գյուղատնտեսական արտադրանքը մշակվի հենց տնտեսական գոտում: Իրանը հնարավորություն է տալիս հարեւան երկրներին ներկրել հումքը եւ հանձնել վերամշակման գործարաններին: Օրինակ` Մեղրիի գյուղատնտեսները կարող են իրենց արտադրած նուռը, կամ ընկույզը տեղափոխել ազատ գոտի ու վաճառել վերամշակողներին: Այս դեպքում գյուղատնտեսությունը ոչ միայն կզարգանա ազատ գոտում, այլեւ Իրանին հարակից տարածքներում:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել