Տվեք Ձեզ 4 բալ, եթե ամբողջապես համաձայն եք պնդման հետ

3 բալ- եթե մասամբ եք համաձայն

2 բալ- եթե ավելի շատ համաձայն չեք

1 բալ- եթե ընդհանրապես համաձայն չեք


Սկսեցինք.

1. Ինձ թվում է, ես հրաշալի հումորի զգացում ունեմ

2. Ես շատ լավ կարողանում եմ կանխազգալ և միշտ լավ եմ հասկանում՝ ինչ է ուզում դիմացինս

3. Հույս ունեմ՝ ապագայում ինձ հաճելի իրադարձություններ են սպասվում

4. Ինձ թվում է` մարդկանց դուր է գալիս ինձ հետ շփվել

5. Մարդը կարող է ինձ դուր գալ, անգամ եթե նա ինձ նման չէ և չի կիսում իմ կարծիքը

6. Ես սիրում եմ երեխաներ

7. Ինձ դուր է գալիս տարբեր տեսակի խնդիրներ լուծել

8. Եթե ես որևէ գործ եմ անում, ապա դա պետք է անթերի անեմ

9.  Ինձ միշտ հետաքրքրում են տարբեր իրադարձությունների պատճառները

10. Բացի աշխատանքից ես շատ այլ հետաքրքրություններ ունեմ

11.Ցանկացած փոփոխություն ես համարում եմ մեկ քայլ դեպի առաջընթաց

12. Իմ աշխատանքը մարդկանց օգուտ է բերում

13. Ես սիրում եմ երազել

14. Սիրածս երաժշտությունը բարձրացնում է տրամադրությունս

15. Ես հետաքրքրությամբ եմ ընդունում նոր գաղափարները

16. Ես երբեք չեմ հանձնվում դժվարությունների հանդիպելիս

17. Ես ի սրտե կարող եմ ծիծաղել ինձ հետ արվող կատակների վրա

18. Ես ունեմ գոնե մեկ շատ հարազատ մարդ, ում ետ կարող եմ կիսվել բոլոր գաղտնիքներովս

19. Ես հաճույք եմ ստանում ֆիզիկական ակտիվությունից

20. Ինձ դուր է գալիս նոր մարդկանց հետ ծանոթանալ

21. Ես շատ կուզեի սովորել մի բան, որը դեռ չգիտեմ

22. Ես ձգտում եմ գրավիչ տեսք ունենալ, և կարծես դա ինձ հաջողվում է

23. Ես թույլ չեմ տալիս անհաջողություններին փչացնել իմ տրամադրությունը

24. Ինձ դուր է գալիս իմ կյանքը

25. Կարծում եմ՝ ես դեռ հնարավորություն կունենամ ինձ դրսևորելու, ինչպես հարկն է


Իսկ հիմա ամփոփենք արդյունքները

Եթե դուք հավաքել եք 75 բալ

Անկախ ձեր ծննդյան տարեթվից՝ Դուք Ձեզ շատ թարմ և կյանքով լի եք զգում: Դուք ակտիվ եք, շփվող ու լավատես: Վստահ եղեք՝ «ծերությունը» Ձեզ դեռ երկար ժամանակ չի այցելի:

50-70

Հասունության ճանապարհին դուք կորցրել եք Ձեր մանկության ու երիտասարդության հատկություններից շատերը: Հոգսերն ու խնդիրները թուլացրել են ի սրտե լիցքաթափվելու և ուրախանալու Ձեր կարողությունը, բայց փոխարենը սովորեցրել են լրջություն և պատասխանատվություն: Դուք «միջին» տարիքի եք հոգեբանությամբ, և մի քիչ թեթև ապրելը Ձեզ չէր խանգարի:

50-ից քիչ բալ

Ձեզ նման մարդկանց մասին ասում են, այս մարդն այնքան բան է տեսել կյանքում, որ ամեն ինչի գինը գիտի: Բայց վաղ չէ՞ այդքան շուտ ծերանալու համար: Չէ՞ որ դեռ այնքան բաներ Դուք չեք տեսել ու փորձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել