Tert.am-ը գրում է․

Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային սպանությունների լիակատար և անկեղծ ճանաչումը բխում է Թուրքիայի և Հայաստանի շահերից, Hurriyet daily news-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Բասը:

 «Մենք, ինչպես նախկինում, կարծում ենք, որ այդ ցավալի իրադարձությունների, զանգվածային սպանությունների ու ողբերգությունների լիակատար և անկեղծ ճանաչումը բխում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի և մեր ընդհանուր շահերից՝ տարածաշրջանում կայունության ապահովման և ամրապնդման համար»,-ասել է նա:

Դեսպանը հավելել է, որ վերջին 20 տարիներին 1915-ի իրադարձությունների հարցն սկսել է քննարկվել թուրք հասարակության մեջ, ինչը դրական տեղաշարժ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել