Կա մի կոդ, որը թաքնված է Disney, Pixar և այլ կինոընկերութունների արտադրած անիմացիոն ֆիլմերում:

Մենք բոլորս տեսել ենք այն, բայց նույնիսկ չենք գիտակցել, որ դա կարող է իր մեջ խորհուրդ պարունակել. «A113» կոմբինացիան մուլտֆիլմերում հայտնվում է՝ արդեն քանի տասնամյակ է: Դա Կալիֆոռնիայի Արվեստի ինստիտուտի այն լսարանի համարն է, որտեղ առաջին կուրսեցիներն անցնում են «Գրաֆիկական դիզայն և անիմացիա» առարկան: Այդ համալսարանի շրջանավարտներից շատերն այսօր դարձել են Disney, Pixar և այլ հայտնի ստուդիաների առաջատար անիմատորներ: Այդպես, «A113» կոդը մուլտֆիլմերում աննկատ տեղադրելով, նրանք հարգանքի տուրք են մատուցում իրենց դասախոսներին, կոլեգաներին և իրենց ընդհանուր գործին: Եվ դա հաճելի է:



«Գրաֆիկական դիզայն և անիմացիա» առարկայի լսարանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել