Tert.am-ը գրում է.

Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի ու իր համախոհների համար Սահմանադրական դատարանի որոշումը, որով Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը ճանաչվեց Սահմանադրությանը չհակասող, անակնկալ չէր:

Tert.am-ի հետ զրույցում ԱԻՄ նախագահն ասաց.« Ո´չ միայն ես, բոլորն էլ գիտեին, որ մենք չունենք Սահմանադրական դատարան, ունենք իշխանությունների կամակատարներ, մեղմ եմ ասում:

Բավական ներկայացուցչական կազմով ներկայացանք մեր վերաբերմունքը արտահայտելու համար միայն: Կրկնում եմ՝ որևէ ակնկալիք չկար, մանավանդ , որ իրենք ընտրել էին այսպես կոչված՝ գրավոր, գաղտնի ընթացակարգը»:

Այս ընթացակարգի ընտրությունը Պարույր Հայրիկյանը պատահական չի համարում, քանի որ վստահ է, որ ցանկացած անպարկաշետ բան անող մարդ, նախևառաջ, մտահոգվում է, որպեսզի իր անպարկեշտությունը պահվի գաղտնիութան պամաններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել