Անաստասիա Վոլկովան մասնագիտացած է դիմանկարչության մեջ։ Այս ինքնուս լուսանկարիչը մոտ 4 տարի առաջ սկսեց լրջորեն զբաղվել լուսանկարչությամբ։ Սկզբնական շրջանում  նա լուսանկարում էր իրեն ու իր ընկերներին։ Մինչև 2009 թվականի ամառը Անաստասիան պարզապես զվարճանքի համար էր լուսանկարում, սակայն ժամանակի ընթացքում նա հասկացավ, թե որքան տարված է լուսանկարչությամբ։ Լուսանկարչությունը հոբբիից մասնագիտության վերածվեց, և Անաստասիան սկսեց այլ մարդկանց էլ լուսանկարել։ Հենց այդ ժամանակ էլ նա զգալի մասնագիտական աճի հասավ։ Ամեն օր մի նոր լուսանկար նկարելով՝ Անաստասիան կամաց-կամաց յուրացրեց լուսանկարչության նրբությունները։ Այժմ Անաստասիան անբաժան է ֆոտոխցիկից։ Նա ասում է, որ ամեն օր մի նոր բան է բացահայտում իր համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել