Tert.am-ը գրում է․

Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի պայմանագիրը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, նշանակում է մեկ բան. իշխանության, ավելի կոնկրետ՝ դրա մեկ՝ օրենսդիր ճյուղի ուզուրպացում: Tert.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանը կոնկրետ օրինակներով ներկայացրեց, թե ինչ նկատի ունի իշխանության ուզուրպացում ասելով:

«Ես առավելապես պայմանագրից կառանձնացնեմ այն դրույթները, որոնք վերաբերում են Սահմանադրությամբ իշխանության ճյուղերին վերապահված լիազորություններին ու դրանց կրճատվելուն: Դրանք ուղղակի կրճատվելու են, որովհետև մի շարք հարցերի մասին որոշումներ ընդունելու իրավունքը փոխանցվելու է վերպետական միությանը: Ըստ որում՝ դա կարող է լինել անգամ Հայաստանի կամքին հակառակ (հիշեցնենք, որ Հայաստանն այնտեղ ունի 1 ձայնի իրավունք) ու այնպիսի հարցերում, որոնց դեպքում ՀՀ Սահմանադրությունը դրանց որոշման բացառիկ իրավունքը վերապահում է Ազգային ժողովին և Կառավարությանը: Եվ, հետևաբար, միայն այս մասով պարզ է, որ դա հակասող է դառնում ՀՀ Սահմանադրությանը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով էր քննումԵվրասիական տնտեսական միության մասին 2014թ.-ի մայիսի 29-ի Մինսկում ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին փաստաթղթում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը և վճիռը պետք է լինի այսօր՝ նախքան համաձայնագիրը ԱԺ վավերացման ուղարկելը:

Ստյոպա Սաֆարյանը կոնկրետ օրինակով ներկայացրեց, թե ինչպես օրինակ՝ կարող են սահմանափակվել ԱԺ-ի՝ ՀՀ օրենսդիր մարմնի լիազորությունները, և դա անվանեց իշխանության ուզուրպացում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել