Երբեմն, երբ խոսում ես հեռուստաընկերությունների պատասխանատուների հետ և հարցնում՝ ինչն է պատճառը, որ այս աստիճան անորակ հաղորդումներ է սփռվում հայաստանյան հեռուստաեթերից, պատճառը մեկն է. դրա պահանջարկը կա, ուրեմն դա ենք ցույց տալիս։ 
Սակայն իրականությունը խոսում և փաստում է մեկ այլ բան։ Տարիներ առաջ, երբ որոշ ազգանվեր անձինք մտահոգ մարդկանց ոչ թե այլասերմամբ, այլ բարոյական դաստիարակությամբ սնելու համար Հ1-ով տարածում էին «Գիշերային ճեպընթաց», «ՀԱՅԵՐ», «Մեր պատմության դասերը» հաղորդաշարերը, որոնք ոչ միայն սիրված և սպասված հաղորդաշարեր էին, այլ մեծ տարածում վայելող, հանկարծ ինչ-որ անորոշ «եվրո-հայի» լուսաստղային որոշմամբ անհետացան էկրաններից, և դրանց փոխարինեցին իմ սիրելի բարեկամ, պատմության մեծ գիտակ Արտակ Մովսիսյանի բնորոշմամբ «կարծես «Հայերը» լատինամերիկյան անբարո սերիալները: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել` դրանք հոգեբանական պոռնո են տարածում, որն ապականում է մեր երիտասարդությանը, աղավաղում ազգային արժեքները»։ Բացառիկ բնութագրում «հոգեբանական պոռնո» թերևս նրանք, ովքեր ստանձնել են այդ պաշտոնը, հենց այդ պատճառով են հայտնվել այնտեղ, այդ մակարդակով մեր ազգին սնուցելու։ Կերպ, որը, ցավոք, դարձել է մեր հեռուստաընկերությունների գերիշխող մեծամասնության նյութի մատուցման ոճը։ Չեմ կարողանում հասկանալ, թե ում են ծառայում նմանները՝ Աստծուն, թե՝ սատանային...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել