Newsbook.am-ը գրում է․

Ամանորի նախաշեմին գնաճն անխուսափելի է լինելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Ըստ նրա՝ մենք ականատես ենք լինելու հերթական աբսուրդ գնաճին: Նա հայտնեց, որ մսամթերքի, գյուղմթերքի և ընդեղենի գները բարձրանալու են:

Բաբկեն Պիպոյանի տեղեկացմամբ՝ այս տարի կունենանք խոզի մսի գնի աննախադեպ գնաճ: «Անցյալ տարի խոզի միսն էժան էր, իսկ գյուղացին, այդ էժան գնով պայմանավորված, այս տարի խոզի գլխաքանակը կրճատեց, որն էլ կհանգեցնի գնաճի: Ամանորին որոշ մթերքների նկատմամբ տեղի է ունենում գնաճ, որովհետև ամբողջ աշխարհում մարկեթինգային գնային քաղաքականությունը սկսվում է փոխվել Ամանորից առաջ և այն որոշակի մասով տարածվում է նաև Հայաստանի վրա»,- պարզաբանեց Պիպոյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել