ԱՆԱՐԶԱԲԱԹուրքիայում պատրաստվում են Կիլիկիայում գտնվող Անարզաբա քաղաքում և ամրոցում պեղումներ իրականացնել, փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Անարզաբայում արդեն սկսվել են մաքրման աշխատանքներն ու լայնածավալ պեղումների նախապատրաստությունը: Պեղումներն իրականացնելու են թուրք մասնագետներից կազմված խմբերը: Առաջնահերթ պեղումները սկսվելու են այն վայրում, որտեղ ենթադրվում է, որ գտնվել է անտիկ քաղաքի թատրոնը:

Հիշեցնենք, որ Անարզաբան գտնվել է Դաշտային Կիլիկիայում, Սիս քաղաքից մոտ 25 կմ հարավ-արևելք, Սաուրան և Սիս գետերի միջև ընկած հարթավայրում: Ամրոցը կառուցված էր մոտ 200 մ բարձրությամբ ժայռաբլրի վրա և երեք կողմից անմատչելի էր: Ամրոցի արևմտյան ստորոտին տարածվում էր բուն քաղաքը: Քաղաքն ու ամրոցը եղել են Կիլիկիայի հայկական թագավորության կենտրոններից:

1909 թ. Ադանայի կոտորածի ժամանակ սպանվել է նաև Անարզաբայի բնակչությունը:

Թուրքերը քաղաքն ու ամրոցը ներկայացնում են որպես Անավարզա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել