Tert.am-ը գրում է․

Tert.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պատասխանելով ԲՀԿ հայտարարության հետ կապված հարցին, որ իրենք կարող են զանգվածային միջոցառումներ կազմակերպել, ասաց. «Մենք էսքան ժամանակ արել ենք, ու արել ենք առանց որևէ մեկին ասելու: Մենք մտել ենք մի պայքարի մեջ, որը կոչվում է՝ եռյակ-քառյակ, և արդեն վերջին երկու տարվա մեջ, մենք ոնց որ միայնակ հանրահավաքներ ու գործողություններ չենք արել, որովհետև գտել ենք, որ այդ ֆորմատով ավելի ճիշտ է անել և արդյունքին հասնելն ավելի հեշտ է»:

-Պարո՛ն Խաչատրյան, ՀԱԿ-ԲՀԿ հայտարարություններից հետո, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ոչ ոք ոչ մեկի վրա «մուննաթ» չի գալիս: Այնուամենայնիվ, տպավորություն է, որ հարաբերությունները նախկինի պես ջերմ չեն:

-Իսկապես, քաղաքականության մեջ «մուննաթը» ո՞րն է, քաղաքականության մեջ քո ծրագրերն իրականացնելու ճանապարհն ես գտնում, մենք էլ հիմա այդ ճանապարհը գտել ենք, ուզում ենք իրականացնել, ու այդտեղ խնդիրներ են առաջանում: Ինչը շատ բնական է։ Այնպես չէ, որ մեկը մի բան ասում է, բոլորս ասում ենք՝ հա: Մեր կուսակցության ներսում էլ այդպես չէ, եռյակի համագործակցության շրջանակներում էլ: Ճիշտ է՝ կարող է արտաքինից նայում եք պրոբլեմներ կան, բայց իրականում՝ չէ: Իրականում, մենք հիմա կոնկրետ քննարկումների մեջ ենք, թե ինչ խնդիրներ ենք իրականացնելու՝ շտաբերի ստեղծման հետ կապված: Մենք գտնում ենք, ինչպես կա հայտարարությունում, որ սա պետք է զուգահեռ լինի հրապարակային ակտիվ գործողություններին՝ հրապարակային գործունեություն, այդ թվում ՝ միտինգներ:

-Դե իրենք էլ ասում են՝ դուք արեք:

-Դուք անելու խնդիրը ո՞րն է, մենք էսքան ժամանակ արել ենք, ու արել ենք առանց որևէ մեկին ասելու: Մենք մտել ենք մի պայքարի մեջ, որը կոչվում է՝ եռյակ-քառյակ, և արդեն վերջին երկու տարվա մեջ, մենք ոնց որ միայնակ հանրահավաքներ ու գործողություններ չենք արել, որովհետև գտել ենք, որ այդ ֆորմատով ավելի ճիշտ է անել և արդյունքին հասնելն ավելի հեշտ է:

-Հիմա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձավ 12 կետերին ու Կառավարությանը ցուցում տվեց նորից անդրադառնալ դրանց, Հովիկ Աբրահամյանն էլ երեկ հայտարարեց, որ դրանք կետ առ կետ կքննարկվեն՝ սկսած առաջին կետից: Իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ դա մեկնաբանում են որպես երկխոսություն:

-Խնդիր չկա, երկխոսություն կկոչենք, եթե Կառավարությունը պատրաստ է ինչ-որ քայլ անի, թող անի:

-Այսինքն՝ համարում եք, որ իշխանությունը այդ 12 կետերից որին էլ անդրադառնա, որին էլ լուծում տա ինքնին դրակա՞ն արդյունք է:

-Թող անի, հա, տեսենք ինչ է անում:

-Բայց չէ՞ որ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին հանրահավաքին հայտարարեց, որ 12 կետերն այլևս հետին պլան են մղվում, և օրակարգում քաղաքական հարցերն են, քաղաքական օրակարգ է։

-Դե մենք էլ ասում ենք՝ թող անեն, տեսնենք, թե ինչ են անում: Սերժ Սարգսյանը ընդամենը մի հատ հայտարարություն է արել, դրանից հետո էլ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ մեզ պատասխանել են, այդ պատասխանի գնահատականը մենք տվել ենք, որ դա պատասխան չէ, ու եթե իրենց համար դա պատասխան է, մենք իրենց հետ ընդհանրապես խոսելիք չունենք: Որովհետև դա ոչ թե պատասխան էր, այլ մի բան ուղղակի գրել էին: Հիմա թող անեն, տեսնենք, թե ինչ են անելու, մենք ավելի շատ մեր քայլերն ենք անելու: Ինձ հետաքրքրողն ու անհանգստացնողն այն է, որ մենք կարողանանք մեր գիծը տանել հասցնել մինչև վերջ:

-Մի անգամ ՀԱԿ-ը իշխանության հետ՝ այն ժամանակ կոալիցիոն ՀՀԿ-ԲՀԿ-ի հետ, ունեցել է երկխոսություն, որին, ի դեպ, ՀԱԿ-ից Դուք էիք մասնակցում:

-Բայց երկխոսության նախապայմանն էլ կհիշե՞ք, թե ինչ էր:

-Այո, հիշում եմ, քաղբանտարկյալների ազատությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել