Այսօր ավիատոմսերի վաճառքով զբաղվող ծանոթներիցս մեկն ասում է, թե ինչ խոսակցություններ են սկսվել զորավարժության ու հավաքների մասին, տոմսերիս գործը լավ առաջ է գնում, շատ ջահելներ իրար խառնված դուրս են ուզում գնալ: Ինքն ասեց, թե երանի ամիսը մեկ նման զորավարժություն լինի, «լավ կհարստանամ»:
Էս համատեքստում հիշեցի պաշտպանության նախարարից սկսած մինչև ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներ հնչված պաթոսային հայտարարությունները, թե ինչ բարձր է մեր երիտասարդների «ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը» ու իրենց իրականացրած ծրագրեը, որոնք իբր «ռազմահայրենասիրական ոգին» են բարձրացնում, բայց իրականում մեծամասամբ ծառայում են կամ որպես ժամանց ու ինքնահաստատման միջոց կամ էլ որպես փող մսխելու ոլորտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել