«Ամիսներ առաջ բացահայտվել էր, որ Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում տնօրենը դաժանաբար ծեծում է երեխաներին, յուրացնում նրանց սննդի համար նախատեսված գումարները: Սակայն սույն գործով, ինչպես մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը, դեռ հստակ զարգացումներ չկան.

- Գիշերօթիկ հաստատությունում տիրող բազմաթիվ բռնությունների և ապօրինությունների վերաբերյալ գործով արդեն յոթ ամիս է նախաքննություն է ընթանում, սակայն գործն այդպես էլ տեղից չի շարժվում: Վերջին յոթ ամիսների ընթացքում որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել: Գործի ընթացքում արդեն չորս քննիչ է փոխվել: Նախաքննությունն ընթանում է միայն տնօրենի չարաշահումների մասով, իսկ փոխնախարարի գործողությունների կամ երեխաների նկատմամբ կիրառված ծեծի ու բռնությունների մասով ընդհանրապես քննություն չի կատարվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել