Tert.am-ը գրում է․

Այսօր կույրերի միջազգային օրն է: Այս առիթով անդրադառնալով Հայաստանում կույրերի խնդիրներին՝ Հայաստանի կույրերի միավորման փոխնախագահ Մարտին Սարգսյանն ընդգծեց, որ իրենց թիվ 1 խնդիրը աշխատատեղերն են, այնպես, ինչպես տեսողության խնդիրներ չունեցող բազմաթիվ մարդկանց համար:

«Մենք արտադրանքը վաճառելու խնդիր ունենք այսօր, ինչի համար մեզ շուկա է հարկավոր: Հիմա մեր հույսն այն է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ճանապարհներ կբացվեն, հետագայում էլ Աբխազիայի երկաթուղին կկառուցվի, որովհետև օդանավով ապրանքները ուղարկելը թանկ է նստում մեզ վրա: Սովետական միության ժամանակ մեր արտադրանքի 95%-ը գնում էր Հայաստանից դուրս»,-ասաց նա և նշեց, որ ներկայում միավորման ձեռնարկություններում կույրերն արտադրում են էլեկտրահոսանքները կարգավորող սարքեր, վարդակներ, մխոցներ և մի շարք այլ ապրանքներ:

Մարտին Սարգսյանը ցավով նշեց, որ այսօր հայկական շուկայում գերակշռում են ո´չ թե իրենց արտադրանքները, այլ՝ չինականը, որոնք ազգաբնակչության համար թեև ավելի մատչելի են, բայց՝ անորակ:

Մարտին Սարգսյանը նաև նշեց, որ այսօր իրենց միավորման մեջ գրանցված են շուրջ 2000 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող կույրերը, ովքեր առանց օգնության հիմնականում տեղաշարժվել չեն կարող: Հարցին, թե հանրապետությունում կույրերի թիվը որքան է կազմում, նա պատասխանեց, միավորումից դուրս կլինի ևս մոտ 300 կույր, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն անդամակցում Հայաստանի կույրերի միավորմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել