Ինչպես են սեքսին վերաբերվում կանայք և տղամարդիկCosmo.am-ը գրում է.

Կանայք և տղամարդիկ տարբեր ձևով են վերաբերվում սեքսին: Ներկայացնում ենք հինգ հիմնական տարբերությունները:

Կանայք ավելի զգացմունքային են, քան տղամարդիկ

Կանանց համար կարևոր է ոչ միայն սոսկ ֆիզիկական ակտը: Սեքսի ժամանակ նա ուզում է լսել իր զուգընկերոջ զգացմունքների բանավոր ապացույցները:

Կանայք տղամարդկանցից ավելի լուրջ են

Կարծիք կա, թե կինը վերաբերվում է սեքսին շատ ավելի լրջորեն, քան տղամարդը: Այն, ինչ կարող է տղամարդու համար մի գիշերվա սիրավեպ լինել, կնոջ ենթագիտակցության կողմից ընդունվում է որպես հետագա հարաբերությունների հեռանկար:

Տղամարդիկ ավելի զգայուն են անհաջողությունների նկատմամբ

Տղամարդիկ ավելի սուր են վերապրում անհաջողությունները սիրային ֆրոնտում: «Կրիտիկական իրավիճակներում» թույլ տված քո ցանկացած անզգույշ նկատողություն կարող է երկար ժամանակ խաթարել նրա ինքնագնահատականը, որքան էլ նա սրամիտ և ինքնահեգնող լինի ննջարանից դուրս:

Տղամարդիկ ավելի հաճախ են մտածում սեքսի մասին

Հետազոտությունները պարզել են, որ տղամարդիկ մեկ օրվա ընթացքում սեքսի մասին մտածում են տասնյակ անգամ ավելի շատ, քան կանայք:

Օրալ սեքսը...

...բնավ էլ սեքս չէ: Բազմաթիվ հարցումներ պարզել են, որ տղամարդիկ օրալ սեքսը սեռական ակտ չեն համարում ավելի շատ դեպքերում, քան կանայք: Հետաքրքիր է, բայց միևնույն ժամանակ բոլոր հարցվողները գտնում են, որ օրալ սեքսը օտար զուգընկերոջ հետ դավաճանություն է սիրած էակի հանդեպ:

«Ձեռնտու ընկերությունը» կանանց մոտ պակաս ոգևորություն է առաջացնում

«Ձեռնտու ընկերներ» արտահայտությունն Արևմուտքից եկած տերմին է, որը նշանակում է սեքս միմյանց ոչնչի չպարտավորեցնող ընկերների միջև: Պարզվում է, որ կանանց համար ավելի դժվար է տեղափոխել սովորական ընկերական հարաբերությունները սեքսի ոլորտ՝ առանց միաժամանակ մեղավորություն զգալու իրենց մշտական բոյֆրենդի առջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել