Tert.am-ը գրում է․

ՌԴ Կրասնոդարի երկրամասում ձերբակալել են Միներալնիե Վոդի քաղաքի հիվանդանոցում զանգվածային ծեծկռտուքի առավել ակտիվ մասնակիցներից ևս մեկին: Ծեծկռտուքի հետևանքով մահացել էր Պավել Աղաբաբյանը:

Ինչպես փոխանցում է kommersant.ru-ն` հետաքննությամբ նրա նկատմամբ սպանության և կարգազանցության մեղադրանքներ են ներկայացվել: ՌԴ Քննչական կոմիտեի` Ստավրոպոլի երկրամասի վարչության տվյալներով` ներկայում ձերբակալված են հանցագործությանը մասնակից 33 անձանցից 27-ը, 6-ը դեռևս հետախուզման մեջ են գտնվում:

Քննչական վարչության տվյալներով` «հետաքննության շրջանակում հանձնարարությունների կատարման ժամանակ ՌԴ ՆԳՆ Գլխավոր վարչության աշխատակիցները Կրասնոդարի Անապա քաղաքում ձերբակալել և նախնական քննության անցկացման վայր են բերել 21-ամյա Պավել Աղաբաբյանին, ով մասնակցել էր զանգվածային ծեծին, որի հետևանքով հիվանդանոցում մահացել էր Անատոլի Լարիոնովը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել