Երբ արտասահմանում շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցությում են ունենում երկրի հասարակական կյանքում, խառնվում պետական կարևորություն ունեցող հարցերին, փորձում լուծում տալ լոկալ և գլոբալ խնդիրներին, այդ ամենը վաղուց ընդունելի է ու նորմալ, բայց էտ մարդիկ հիմնականում խելացի, զարգացած, կյանք տեսած մարդիկ են, ովքեր ունեն մեծ պատասխանատվության զգացում իրանց ցանկացած ասածի կամ գրածի հանդեպ, քանի որ գիտակցում են, որ իրենց խոսքը մեծ ռեզոնանս է ստանում... Իսկ ինչ ա կատարվում մեզ մոտ: Ոլորտը լցված է մարդկանցով, ովքեր իրենց թույլ են տալիս հրապարակային հայտարարություններ անել այնպիսի հարցերի շուրջ, որոնց մասին իրականում պատկերացում չունեն, ու մտավոր ունակություն էլ այդքան չկա՝ ոչ դրանք հասկանալու, ոչ էլ գիտակցելու, որ ավելի լավ է լռել: Երեկվա ուղղաթիռի դեպքը դրա վառ օրինակն է: Լավ, ինչպես կարելի է armenia.az կայքի նյութ շեյր անել, երբ գիտես, որ ունես հազարավոր ընթերցողներ, իսկ այդ կայքը հատուկ ստեղծված է ադրբեջանցիների կողմից իրանց պրոպագանդայի համար, այն էլ հայերեն լեզվով: Այդ կայքի նյութերը տարածելով՝ դառնում ես իրանց պրոպագանդայի գործիք, ապատեղեկատվություն տարածելու պրոցեսի գործընկեր... Տեսնում էլ եք, որ վերջում .az ա, բան չի ասու՞մ դա ձեզ։ Չնայած ասա՝ ում ես ինչ ասում է... Տխուր ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել