Tert.am-ը գրում է.

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ անձնական տվյալների արտահոսք լինում է, որովհետև այդ ոլորտում «бардак» է: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսին և անդրադառնալով ոլորտում ձեռնարկված օրենսդրական փոփոխություններին՝ նշեց, թե դրանք շատ բաներ փոխում են դրական իմաստով, սակայն դեռևս խնդիրներ կան, որոնք շարունակում են մնալ:

«Ոչ մի կառույց պաշտպանված չէ արտահոսքից, սակայն այդ դեպքում անպայման հանրությունը պետք է տեղեկացվի»,-ասաց նա:

ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության Իրավական ակտերի մշակման բաժնի պետ Լիանա Ղալթախչյանը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին խոսելով՝ ասաց, որ գործող օրենքի մի շարք բացերի պատճառով՝ նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել