Ադրբեջանի կողմից Արցախի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի համարելու մասին հայտարարության հետ կապված ևս մեկ դիտարկում: Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ անկախ Բաքվի բոլոր տեսակի հայտարարություններից՝ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի Ստեփանակերտի օդանավակայանը հնարավորինս շուտ գործարկվի: Մինչ օրս Արցախի իշխանությունները կենտրոնացած էին միայն Ստեփանակերտից թռիչքներ իրականացնելու գաղափարի վրա: Այսուհետև ամեն ինչ պետք է անել, որպեսզի Արցախը դառնա միջազգային չվերթներ սպասարկող դիսպետչերական կարևոր օղակ մեր տարածաշրջանում: Ինչու՞ թողնել, որ հայկական երկրորդ պետության օդային տարածքով թռնող օդանավերը Ադրբեջանի բյուջեն հարստացնեն: Այսուհետև թող Արցախի ու ՀՀ-ի քաղավիացիայի վարչությունները զբաղվեն այդ գործով: Ու դա շատ ավելի ճիշտ կլինի, քան այն իրավիճակը, որ կար մինչ երեկվա օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել