Tert.am-ը գրում է․

Daily Sabah-ում հեղինակ Էթյեն Մահչուփյանը գրել է Թուրքիայի վարչապետի խորհրդական դառնալուց հետո իրեն հասած դրական ու բացասական կարծիքների, որպես «հայ խորհրդական» ընկալվելու և անարդարության մասին:

Մահչուփյանի հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

«Հայկական սփյուռքի և Հայաստանի հանրության մտավորականների կողմից այս օրերին նման մեկնաբանություն հաճախ է հնչում. «Թուրքիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում հայի նշանակվելը 1915թ.-ի հարյուրամյակի նախաշեմին մարտավարական քայլ է»:

Ինչո՞ւ վարչապետն ինձ ընտրեց

Հայերի մեծ մասը, ինչպես և այլ փոքր ազգերից շատերը, մտածում են, թե աշխարհն իրենց խնդիրների շուրջ է պտտվում: Դա քրդերին էլ է բնորոշ… Կառավարությունն ինչ անի՝ մտածում են, թե դա իրենց հետ կապ ունի և այդ կերպ են մեկնաբանում:

Հետևաբար՝ Ահմեթ Դավութօղլուի՝ մի հայի, այսինքն՝ ինձ գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելը շատերին  ստիպեց սևեռվել հայ բառի վրա: Եվ կարևոր չէր, թե ինչ տեսակետներ ունեցող մարդու են խորհրդական դարձրել: Նրանց համար կարևորը հայի ընտրությունն էր:

Արդյոք ինչո՞ւ վարչապետը հայի ընտրեց:

Պահանջում են, որ ես հայի նման վարվեմ…

Եթե այդ խորհրդականը հայ լինելու համար է ընտրվել, ապա պետք է վարվի հայի նման, և կսկսի քննարկվել, թե այս կամ այն արարքը որքանո՞վ էր հայեցի:

Նման տեսակետ ունեցողները չեն էլ գիտակցում, որ իրենք փոքր- ինչ խտրական հայացքներ ունեն: Քանի որ ակնկալելը, որ ես պետք է հայի նման վարվեմ, ոչնչով չի տարբերում ինձ հայ լինելուս համար բացասաբար վարվելուց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել