Նիկոլ Փաշինյանի մոտ երևի վառ երևակայության զգացումն այնքան է զարգացել, որ մոռանում է դեպքերի և դեմքերի իրական պատկերները: ԱԺ ամբիոնից կուրծք ծեծող պատգամավորը համարձակվում է Բարգավաճ Հայաստանին մեղադրել այն բաների մեջ, որի մասին բազմիցս հնչել են հիմնավորումներ, իսկ այսօր ԲՀԿ-ն կանգնած է Ազատության հրապարակում ու պայքարում է իշխանափոխության համար, ինչը չես ասի Նիկոլի նրա ձևավորած կառույցի մասին: Թերևս դեռ նման պատվեր չկա, և ի վերջո, ի՞նչ կարիք կա մարդկանց հավաքել կամ ցրտին կանգնել դրսում, եթե կարելի է մեկ-երկու պոպուլիստական ելույթով հայտնվել իշխանական էկրաններին ու կայքերում, միաժամանակ գումար աշխատել: Երևի Նիկոլի մոտ իրոք իրականության և անիրականի սահմանագիծը խախտված է:
Խորհուրդ եմ տալիս երիտասարդ պատգամավորին մնալ իր չափերի մեջ:
Ես լավ պատկերացնում եմ, որ Նիկոլի նոր միսիան համաժողովրդական շարժման հանդեպ վայրահաչելն է: Ասեմ, որ թույլ էր: Կոստյումների ճակատամարտից զատ կա մեկ այլ՝ օֆիսային իրականություն, և արժի նրան հարցնել, թե ո՞վ է ֆինանսավորում Քաղաքացիական պայմանագրի գրասենյակը քաղաքի կենտրոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել