Tert.am-ը գրում է․

Ղարաբաղյան ազատագրման պատերազմի տարիներին կռված տղաները, ազատամարտիկները, բոլորն էլ պատրաստ են անհրաժեշտության դեպքում ինչպես մեկ անգամ են արել են, անել երկրորդ, երրորդ անգամ՝ գնալ և պաշտպանել հայրենիքը:

Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խփման փաստին՝ ասաց լեգենդար Թաթուլ Կրպեյանի ազատամարտիկ եղբայր Մանվել Կրպեյանը:

«Աստված ոչ արասցե, որ նորից հանկարծ փորձեն, մեր ազատամարտիկները, բոլորն էլ պատրաստ են, սկսած ամենավերջինից: Բայց որ էդ մարդիկ սկսեն, պիտի իզուր տեղը Բաքուն տան, էլի: Քանի խելոք են, թող չանհանգստացնեն»,-ասաց Մանվել Կրպեյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել