Tert.am-ը գրում է․

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խփման փաստի վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանը Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել և այդ մասին համապատասխան կարգով տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին:

Հիշեցնենք, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռ է խոցվել, որի հետևանքով զոհվել են անձնակազմի երեք անդամները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել