2007 թ.–ին, նախկին գովազդային գործակալ Դորենտ Պեպպան արեց մի բան, ինչը չէր արվել 1600 թ.–ից ի վեր։ Սպիտակ զգեստ հագած, ձեռքին մեկ զույգ աղավնի, նա հեթանոսական ծես իրականացրեց Զևս աստծո տաճարում։ Պեպպան Հելլենների կազմակերպության անդամ էր, որը զբաղվում էր հին հունական երկրպագության ձևերի վերականգնմամբ։ Նա, քրիստոնեական Հռոմեական կայսրության ժամանակներից ի վեր, դարձավ  առաջին քրմուհին, ով իրականացնում էր նման արարաողություն։ Արդյունքը շշմեցնող էր։

Այդպիսի հանդուգն արարքը զայրացրեց Ուղղափառ եկեղեցուն։ Պեպպաի և նրա նմանների արարքը ենթարկվեց դատապարտումների և քննադատությունների։ Հարձակման անցան ԶԼՄ–ները։ Հունական կառավարությունը նույնիսկ հատուկ ոստիկանական զորքեր ուղարկեց այդտեղ, սակայն վերջիններս առիթ չունեցան միջամտելու։ Շատերը կարծում էին, որ այդ արարողությունն ու ծեսերը ընդամենը կազմակերպությունը գովազդելու խղճուկ փորձեր են։© www.dw.de

Առաջին, անօրինական միջոցառումից անցել է 7 տարի։ Եվ կարծիքը կտրուկ փոխվել է։ Այսօր հարյուր հազարավոր հույներ բացահայտ երկրպագում են հին աստվածներին։ Ձախ գիտնականները, Աջ հունական ազգայնականները, էկոլոգներն ու New Age–ի (Նոր դարաշրջան) կողմնակիցները, բոլոր նրանք հավաքվել են հելլենների դրոշի տակ։ Խումբը Զևսի պատվին ծեսեր է իրականացնում և գիշերային զբոսանքներ կազմակերպում։ Նրանք նույնիսկ գտնում են, որ Հունաստանը քրիստոնեական շրջափակման մեջ է և անհապաղ պետք է ազատվել դրանից։

Շատ գիտնականներ կարծում են, որ հելլենները հին ավանդույթները բավական լիբերալ են քարոզում։ Առաջին. նրանք զոհաբերություն չեն անում, ինչը հին հելլենական ավանդույթ է։ Բացի դրանից, հնագույն կրոնի փիլիսոփայությունն ու սկզբունքները շատ հարցերում համատեղելի չեն այսօրվա աշխարհի հետ։

Այսպես, թե այնպես, հելլենական շարժումը Հունաստանում ֆենոմենալ արագությամբ մեծ թափ է հավաքում։ Առաջնորդները նույնիսկ հույս ունեն, մոտ ժամանակներս իրավաբանական ճանաչում ձեռք բերել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել