Գևորգ ՊետրոսյանԾառայության և ռազմական ոլորտի հետ աշխատանքի արդյունքում սովորել եմ, որ ռազմական գործում տաքգլխություն անելն ամենաճիշտ որոշումը չէ: Բայց ուղղաթիռի վրա կրակ բացելն ու դրա կադրերը թույլ չեն տալիս ինձ էմոցիաներս հաղթել ու լիովին սթափ գնահատել իրավիճակը: Փորձը ցույց է տվել, որ ադրբեջանցիների նման քայլերը պատասխան ստանում են, բայց սրան պետք է աննախադեպ խիստ պատասխանել, ինչպես արեցինք այս տարվա հուլիս-օգոստոսյան շրջանում: Կարծում եմ, որ առաջիկայում դժվար թե ադրբեջանական ավիացիան մոտենա սահմանին, բայց ցանկացած հարմար պահի պետք է հիշել այս մասին: 
Հ.Գ. Կադրերից որևէ կերպ չի կարելի հետևություն անել, թե հայկական ուղղաթիռները հարձակվել էին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչպես իրենց գործողությունները փորձում էին արդարացնել Բաքվում: Ինձ համար էս կարգի լկտիությունն անսպասելի էր, բայց և հերթական հստակ ցուցադրումն է այն բանի, թե սահմանից այն կողմ ում հետ գործ ունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել