Գայլերի հարձակման թիրախ են դարձել Վահագնի գյուղի ոչխարներըArmnewsTV.am-ը գրում է.

Բեգլարյանների ընտանիքը գիշերվա չորսին արթնացել է շների հաչոցից: Առավոտյան յոթին արդեն անասնագոմում գայլերի խրախճանքի հետքերն են հայտնաբերել` քսան ոչխար սատկել է, տասնհինգը անհետացել են, հինգն էլ` վիրավոր են: Գյուղի անասնաբույժը կռծոտած կենդանիներին տեսնելուն պես պնդել է` պետք է սատկացնել և միսը չուտել: Առաջին անգամ չէ, որ գայլերը վնասում են Լոռու մարզի Վահագնի գյուղի կենդանիներին, բայց հարձակումները հիմնականում սարերում էին լինում: Ութ տարվա որսորդ Արտակ Բեգլարյանը չի հիշում, որ գիշատիչը կերի համար անասնագոմ մտներ:

Վահագնիի գյուղապետը վստահ է` գայլերի գլխաքանակը պետք է նվազեցնել, այլապես չեն կարող որսաշների միջոցով արդյունավետ պայքարել գիշատիչների հարձակումների դեմ: Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետը ևս կարծում է, որ գայլերի հաճախակի հարձակումների դեմ պայքարելու միակ արդյունավետ ձևը վնասազերծումն է: Բեգլարյանները, նախնական տվյալով, ավելի քան մեկ միլիոն դրամի վնաս են կրել, սակայն մարզպետարանը ֆինանսական աջակցություն չի տրամադրի տուժած գյուղացուն: 

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել