Լիլիթ Հովհաննիսյանի «թու թու թու» երգը, թու թու թու, լավ դիտումներ է բերել նաև մեգաաստղի կաբլուկներով բացված արահետով շարժվող փոքրիկ Նանուլիկին։ Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակը 2 տարում հավաքել է 3.2 միլիոն դիտում, մինչդեռ Նանուլիկն ընդամենը 6 ամսում հավաքել է մոտ 2 միլիոն դիտում։ Եթե այսպես շարունակվի, Նանուլիկը շուտով կգերազանցի Լիլիթին՝ youtube-ի իր դիտումներով։ Սա նմանվում է Չարլի Չապլինի հետ կատարված զավեշտալի դեպքին, երբ նա պարտվում է ինչ-որ մեկին՝ Չարլի Չապլինի նմանակների մրցույթում։

 Միգուցե դիտումների քանակի մոտ և այսքան շատ լինելու պատճառը նրանց ընդհանուր լսարանը հանդիսացող տարիքային խումբն է, այսինքն՝ 0-3 տարեկան երեխաները և 0-3 տարեկանի ուղեղ ունեցող մեծահասակները։ Դժվար է ասել։ Մեզ մնում է արձանագրել միայն, որ այս փոքրիկն արդեն շատ ավելի հայտնի է, քան հեռուստաալիքներով ապարդյուն իրենց կլիպները ֆռացնող շատ ու շատ հայ երգիչներ։ Մի հուշում անեմ ձեզ, մեր էստրադայի մոռացվող վետերաններ. սկսեք Լիլիթ Հովհաննիսյանի երգերը երգել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել