Ազատ տնտեսական գոտի` հայ-իրանական սահմանինArmnewsTV.am-ը գրում է․

Հայաստանի սահմանին Իրանը նախաձեռնել եւ արդեն իրականություն է դարձնում տարածաշրջանի համար աննախադեպ տնտեսական զարգացման հնարավորություն: Արաքսի հովտում ազատ տնտեսական գոտի հիմնելու 11-ամյա նախաձեռնությունն արդեն միս ու արյուն է ստանում: 51 հազար հեկտար ընդհանուր մակերեսով տարածքի վրա գտնվող ազատ առեւտրի գոտին բաժանել են հիմնական 4 գոտու` ըստ հարեւան երկրների սահմանների: Բացի այդ, ազատ գոտին մոտ է Թուրքիայի սահմանին, հարեւան երկրների բիզնեսմեններին հնարավորություն տալով 20 տարվա արտոնությամբ ու էժան ռեսուրսով բիզնես սկսել ազատ գոտում: 

Ազատ տնտեսական գոտի հիմնելու որոշումը կայացվել է 11 տարի առաջ, բայց ծրագիրը զարգացման թափ է ստացել վերջին երկու տարիների ընթացքում: Տարածաշրջանի Շանհայի հեռանկարով գոտում գրեթե 400 ընկերություն են հիմնվել իրենց ենթակառուցվածքներով, որոնց մեջ հայկական կապիտալով ընկերություն դեռեւս չկա: Ամբողջ գոտում ավելի քան 7000 մարդ է աշխատում, բայց որակյալ աշխատողների պակաս ունեն: 

Հայաստանի եւ Իրանի քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի են, մինչդեռ տնտեսական հարաբերությունները որոշակի խնդիրներ ունեն: Օրինակ` անցակետերում դժվար է մեքենաներով սահմանը հատելը: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո անցակետերի ամբողջ տրամաբանությունը կփոխվի, բայց Մեջլիսի պատգամավորը կարծում է, որ ԵԱՏՄ անդամակցությունը մեծ հաջողություն է ոչ միայն Հայաստանի, այլեւ հենց Իրանի համար: Ազատ տնտեսական գոտու բիզնեսմենները կարող են իրենց ապրանքը արտահանել ոչ միայն Հայաստան, այլեւ Հայաստանի միջոցով ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել