Էդվարդ Շարմազանովն հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը երկխոսության է հրավիրել ընդդիմությանը՝ նկատի ունենալով Ս.Սարգսյանի վերջին հայտարարությունը, որով նա կառավարությանը հանձնարարել էր մեկ անգամ ևս անդրադառնալ եռյակի 12 կետերին:

Մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում և ինչ անպտուղ բան է երկխոսել Սերժ Սարգսյանի հետ, գիտենք թե Կոնգրեսի, թե Ժառանգության փորձով...

Այս անգամ գոնե պետք է այդ փաստերը նկատի ունենալ և չգնալ անպտուղ քայլի: Ի դեպ, այդ մասին ակնարկվում էր նաև Կոնգրեսի հայտարարության մեջ, ուր նշվում էր, թե իշխանությունը կփորձի պառակտել ընդդիմությանը:

Սերժ Սարգսյանի այս «երկխոսության» կոչը հենց պառակտման կոչ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել