Մեծ ցավով տեղեկացա Երևան-Գյումրի ճանապարհին կատարված վթարի մասին: Ողբերգությունը մեծ է, կորուստները` անդառնալի: Տեղեկացա նաև, որ անմեղ զոհերի թվում կա մարզաշխարհի ներկայացուցիչ` ծանրորդ Վանիկ Սարգսյանը, ով դեռ 20 տարեկան էր, ով բազմաթիվ երազանքներ և ծրագրեր ուներ իրականացնելու: Անկեղծորեն ցավակցում եմ ինչպես նրա, այնպես էլ բոլոր զոհվածների հարազատներին, ցանկանում եմ նրանց հոգու ամրություն` ճակատագրի այդ դաժան հարվածին դիմանալու համար: 
Եվ թող Աստված լուսավորի բոլոր զոհվածների հոգիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել