Եթե Ձեր ընտրյալը նախընտրում է սև գույնը, պատրաստ եղեք, որ նա իշխանատենչ է և հարգում է միայն իր տեսակետը: Նման  մարդիկ սովորաբար վստահ են են լինում իրենց վրա և պատրաստ չեն զիջումների գնալ: Սև գույնը նաև ինտելեկտուալների գույնն է:

Սպիտակ գույնն ասոցացվում է մաքրության և անվտանգության հետ: Հնարավոր է՝ Ձեր ընտրյալն ուզում է ավելի հասարակ երևալ, քան կա իրականում: Հաճախ այս գույնի հագուստ են ընտրում արվեստի հետ կապված մարդիկ:

Մոխագույնը նախընտրող մարդիկ ամենից շատ գնահատում են իրենց ժամանակը, նրանք ճշտապահ են և կարգապահ: Եթե նա նախընտրում է նաև արծաթից իրեր, դա խոսում է նրա անկախ լինելու ձգտումների մասին:

Կարմիր գույնը կրում են մարդիկ, ովքեր չեն վախենում իրենց վրա չափից դուրս շատ ուշադրություն գրավել: Նման մարդիկ նախընտրում են կյանքի արագ ռիթմը և չեն հաշտվում միապաղաղության հետ:

Կապույտ և երկնագույն նախընտրում են մարդիկ, ովքեր ձգտում են հանգստության և կայունության: Նման մարդը Ձեզ կվերաբերվի հարգանքով և նվիրված կլինի, նրան կարելի է անվերապահորեն վստահել:

Կանաչ գույնը կոնսերվատորների գույնն է: Մարդիկ, ովքեր նախընտրում են այս գույնը, հակված են ընդգծել իրենց տղամարդկայնությունը և առատաձեռնությունը: Բայց նրանք ունեն նաև բացասական հատկանիշներ, հաճախ  շատ խանդոտ են:

Եթե Ձեր կողակիցը նախընտրում է դեղին գույնը, ապա վստահ եղեք, որ գործ ունեք հումորի բարձր զգացում ունեցող մարդու հետ: Դուք մեկ րոպե անգամ առանց ծիծաղի չեք ապրի, նա Ձեր կյանքի ամեն վայրկյանը ժպիտով կլցնի: 

Նարնջագույնը սիրող մարդիկ լի են էներգիայով և նոր գաղափարներով: Նման ընկեր ունենալով՝ Դուք հանգիստ չեք ունենա: 

Մանուշակագույնը նախընտրում են ազնվական մարդիկ: Դրա համար էլ անսպասելի թող չլինի, որ Ձեր ընտրյալը Ձեզանից մշտապես ուշադրություն կպահանջի: Մտածեք՝ արժի նման մարդու հետ մի ողջ կյանք կապել: 

Շագանակագույնը նախընտրողները շատ ձանձրալի մարդիկ են: Նման մարդը երբեք չի կարող Ձեզ թռչելու համար թևեր պարգևել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել