«Սոչիում, «Վալդայ» ծրագրի շրջանակում, Պուտինի արձանագրած Արևմուտք-Ռուսաստան էլ ավելի սրվող հակամարտությունն իր «պտուղներն» է տալիս ոչ միայն հարևան Վրաստանում, որտեղ սպասվում է մինի Ուկրաինա, որն էլ իր հերթին կարող է հեղափոխությամբ ու անջատողականությամբ վարակել Ջավախքը, այլև Հայաստանում:

Մեր տեղեկություններով՝ Արևմուտքը ձեռքերը ծալած չի նստել Վրաստանում և Հայաստանում: Կոնկրետ Հայաստանում այս տարվա համար «Եվրասիա» ամերիկյան հիմնադրամը նախատեսել է տասը միլիոն դոլարի գրանտ՝ քաղաքացիական սեկտորը և հասարական կազմակերպությունները «ոտքի վրա» պահելու համար: Որոշ տեղեկություններով՝ այս օրերին տեղի ունեցած «Անոնիմուս» շարժումն այդ դրսևորումներից մեկն էր, իսկ առաջիկայում արևմտամետ «շարժումերն» ավելի լայն թափ կստանան՝ դառնալով հակակշիռ Կիսելյով-Մարգարիտա Սիմոնյան զույգի «ուղեղային լվացումներին»»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել