Երբ 2013 թվականի գարնանը հակերները ջարդեցին իմ ֆեյսբուքյան էջը, մտածեցի, որ իրենց կրքերին հագուրդ տալու հերթական զոհը ես եմ և հրաժարվեցի որևէ կերպ հետամուտ լինել` պարզելու հնարավոր համակարգչահենին:
Ս.թ. նոյեմբերի 9-ին կրկին անգամ ջարդվել է իմ էջը և իմ անունից բավականին գռեհիկ բովանդակությամբ նամակներ են ուղարկվել ինձ հարազատ մարդկանց, որոնց հետ ունեմ բարեկամական հարաբերություններ:
Ես իմ ներողամտությունն եմ հայցում իմ բոլոր ընկերներին, որոնց իմ անունից նման բովանդակությամբ նամակներ են հասցեագրվել:
Վստահ եմ, որ իմ ընկերները չեն կասկածում, որ ինքս չէի կարող լինել դրանց հեղինակը:
Ես կարծում եմ, որ սա լրջագույն սպառնալիք է յուրաքանչյուրիս համար, որը կարող է ունենալ ծանր հետևանքներ…
Թեև այս ամենին՝ ես պատրաստվում եմ հետամուտ լինել` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտնաբերելու մեղավորներին` ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ենթարկելու համար:
Այդ նպատակով պատրաստում եմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանությանը, թեև վերը նշված գրությունը նույնպես կարող է դիտարկվել որպես հաղորդում հանցագործության մասին:

ՓԱՍՏԱԲԱՆ` Ն. ՆՈՐԻԿՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել