Սննդամթերքը և, հատկապես, միրգը և բանջարեղենը համարվում են սեզոնային ապրանք, և սպառման ծավալները ուղիղ կախվածություն ունեն սպառման ժամանակահատվածից: Անցակետի փակումն ուղղակիորեն ազդում է մատակարարումների գրաֆիկի փոփոխության, բերքի որակի և, հետևաբար, ապրանքի առաջարկվող գնի նվազման վրա: 
Այս իրավիճակում շատ մատակարարներ բերքի փչանալուց խուսափելու համար դիմում են ներքին շուկայում սպառման այլընտրանքային ուղիներին: Այժմ Հայաստանը, օգտվելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններից, փորձում է ներթափանցել նոր շուկաներ, և եթե արտահանման գործարքները ժամանակին չեն կատարվում անհրաժեշտ ծավալով, ապա այդ հանգամանքը որոշակի չափով վնասում է երկրի տնտեսության մրցունակությանը և վարկին: 
Պտղի արտահանման ծավալների նվազման պատճառ պետք է համարել ծիրանի և այլ մրգերի բերքի զգալի կորուստը, ինչը մայիսյան ցրտահարությունների արդյունք էր: Բայց կա նաև մեկ այլ գործոն, որ կապված է սպառողական պահանջարկի կրճատման հետ: Այդ մասին են նշում հայտնի մասնագետներ: Մեր տնտեսությունը որոշակի չափով սերտաճել է ռուսական տնտեսությանը, և Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն են արտացոլվում Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի վրա: 
Ռուսաստանի Դաշնության տնտեսության թուլացումը հանգեցնում է Ռուսաստանում հայկական ապրանքների նկատմամբ գնողունակ պահանջարկի նվազմանը, ինչն էլ, իր հերթին, բերում է արտահանման ծավալների կրճատմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել