Գ. Մարգվելաշվիլին «Մաեստրո» ՀԸ ուղիղ եթերում պատասխանել է նախկին վարչապետ Բ. Իվանիշվիլիի այն քննադատությանը, ըստ որի գործող նախագահը վետո է դրել՝ «Հեռախոսազրույցների գաղտնալսումներին առնչվող օրինագծի ընդունման հետաձգման 
վրա՝ ցույց տալու համար, որ ինքը կարող է վետո դնել»: Մարգվելաշվիլին բավական խիստ պատասխան է տվել նախկին վարչապետին՝ միևնույն ժամանակ որոշակի հարձակողական բնույթի մտքեր հնչեցնելով: Գործող նախագահը մասնավորապես նշել է, որ «ինքը (ի տարբերություն Իվանիշվիլիի) ոչ համագործակցել է նախկին իշխանությունների հետ, համատեղ բիզնես ունեցել վերջիններիս հետ, եղել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ կամ ֆինանսավորել նախկին իշխանությունների, ի սկզբանե անուղղակիորեն եղել Սահակաշվիլիի թիմի կազմում, իսկ վերոնշյալ օրենքի նկատմամբ վետո կիրառելու նպատակը սեփական դիրքորոշման արտահայտումն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել