Բոլորի կողմից սիրված սուրճի հիմնական ազդող նյութը կոֆեինն է: Մարդիկ չեն էլ ենթադրում, որ սուրճի շատ օգտագործումից կարող են ունենալ կախվածություն, այսինքն` երբ մի որոշ ժամանակով չեն օգտագործում սուրճ, նրանց մոտ առաջանում է գլխացավ, գերգրգռվածություն, ֆիզիկական թուլություն, հոգեկան անդորրի, աշխատունակության , տրամադրության անկում, տագնապ, իսկ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն նյարդային համակարգի խախտումներ, կարող են առաջանալ նևրոզներ, դեպրեսիաներ, նաև կարող են սրվել սեռական բնույթի նևրոզները:

Ի՞նչ ազդեցություն է թողնում ծխելը սեռական ֆունկցիայի վրա:

Կան աշխատություններ, որտեղ նշվում է սերմնարտադրության անկում` սերմ արտադրող էպիթելի վնասվելու, սերմնաբջիջների օքսիդացիոն ստրեսի պատճառով,իսկ որոշ դեպքերում` տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիա: Կանանց մոտ` կրծքագեղձի հիվանդություններ, հղիության ընթացքում պտղի զարգացման վրա բացասական ազդեցությամբ` նիկոտինային թունավորման ախտանիշներով: Երկու սեռերի մոտ հաճախ դիտվում են հորմոնալ խախտումներ պայմանավորված պրոլակտինի և էստրադիոլի բարձրացմամբ, որոնք էլ բերում են սեռական հորմոնների փոխհարաբերության խախտման:

Ալկոհոլը նորմայից ավել օգտագործողների մոտ ժամանակի ընթացքում առաջանում է ալկոհոլիզմ: Ալկոհոլը շատ մարդկանց մոտ ժամանակավոր բարձրացնում է տրամադրությունը, ինքնագնահատականը, հանում է ստրեսային իրավիճակներից, որոշ մարդկանց մոտ թողնում է հանգստացնող, իսկ որոշ մարդկանց վրա` գրգռող ազդեցություն: Ալկոհոլի երկարատև օգտագործումը հանգեցնում է բազմաթիվ խախտումների, մարդու հոգեկան աշխարհի, աշխարհայացքի, ֆիզիկական բազմազան փոփոխությունների և հիվանդությունների:
Արական սեռի մոտ դիտվում է հիպոգոնադիզմի, անդրոգենային դեֆիցիտի առաջացում, սերմնահեղուկի որակական և քանակական փոփոխություններ, լյարդի ֆունկցիայի անկման հետևանքով կանացի հորմոնների` էստրոգենների բարձրացում, որի հետևանքով առաջանում է գինեկոմաստիա, կանացի ձևով ձևավորվող ճարպաշերտ և այլ խախտումներ:

Կանանց մոտ առաջանում է էստրոգեն- անդրոգենային փոխհարաբերության խախտում, ունենում է բացասական ազդեցություն ձվաբջջի հասունացման և նրանց որակական հատկանիշների վրա, հետագա սերնդի մտավոր և ֆիզիկական առողջության վրա, ինչպես նաև մի շարք այլ փոփոխություններ:
Ես չեմ պնդում, որ Դուք ընդհարապես չպետք է օգտագործեք ալկոհոլ, բայց ես Ձեզ նախազգուշացնում եմ , որ չարաշահումները հանգեցնում են բազմաթիվ բարդությունների: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել