Միջնադարում համարվել է մոգական հատկություններ ունեցող բույս։
Համարվել է, որ մշկընկույզի պտղից ստացված յուղը բարձրացնում է տղամարդկանց առնականությունը և սերմնահեղուկի արտադրությունը։ 
Բույսի պտուղներն օգտագործել են որպես հուռութ` գրեթե բոլոր դժբախտությունների և հայտնի հիվանդությունների դեպքում. այրվածքներ, փքվածություն, ռևմատիզմ, կոտրվածքներ և այլն։ Մշկընկույզից ստացվող պատրաստուկների դեղատոմսերը պահպանվել են մինչև մեր օրերը, իսկ դրանց որոշ մասն օգտագործում են նույնիսկ գիտական բժշկության մեջ։ Բույսն ունի հականեխիչ հատկություն և լավացնում է մարսողությունը։ Հայտնի են դեպքեր, երբ մշկընկույզից ստացված պատրաստուկներով հաջողվել է տրոհել լեղապարկի քարերը (նման բուժումը պետք է համաձայնեցնել բուժող բժշկի հետ)։ Ի սկզբանե մշկընկույզն օգտագործվել է Արևելքի երկրներում։ Ներկայումս կիրառվում է նաև աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Մշկընկույզն ունի ցավազրկող հատկություն, օգտագործվում է բարորակ ուռուցքների, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի բուժման համար։ Ուժեղացնում է իմունային համակարգը, ակտիվացնում է արյան շրջանառությունը, կիրառվում է նաև միոզիտի, օստեոխոնդրոզի, արթրիտի բուժման համար։ Տիբեթի բուժարարները կարծում են, որ մշկընկույզն ունի երիտասարդացնող ազդեցություն, լավացնում է սրտի աշխատանքը, օգտակար է լյարդի հիվանդությունների, ախորժակի անկման, մետեորիզմի, ցիստիտի դեպքում։

Երակների վարիկոզ լայնացման դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել մշկընկույզի փոշին. 
Մանրացրեք 1 միջին չափերի ընկույզ և փոշիացրեք սրճաղացով։ Խմեք 1 թ/գ, նախաճաշից 30 րոպե առաջ, 50 մլ ջրի հետ։ Շարունակեք, մինչև դադարեն երակների ցավերը և նվազի այտուցվածությունը։ Որպես կանխարգելիչ միջոց` խմեք նույն չափաբաժինը 2-3 օրը մեկ անգամ։

Վարիկոզ, թրոմբոֆլեբիտ. Մանրացրեք մշկընկույզի պտուղները, 200 գրամ հումքը 2 շաբաթ թրմեք մութ տեղում, հաճախակի թափահարեք, քամեք։ Խմեք 20-ական կաթիլ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Բուժումը երկարատև է։

Ռևմատիզմ. Մշկընկույզի յուղի 5 կաթիլը խառնեք 10 գ արևածաղկի յուղի հետ։ Ներմերսեք հիվանդ հատվածը, փաթաթեք տաք լաթով, կատարեք քնելուց առաջ, գոլ յուղով։ 
Լուծ, մետեորիզմ, ախորժակի անկում, աղիքային ինֆեկցիաներ. Մշկընկույզի յուղի 1 կաթիլը լուծեք թեյի մեջ։ Խմեք օրը 2-3 գավաթ։ Տվյալ միջոցն օգտակար է խմել նաև կլիմաքսի շրջանում։

Լուծ. Խառնեք 100-ական մլ յոգուրտ և նախօրոք եռացրած սառը ջուր, լուծեք 1 գ մշկընկույզի փոշի և նույնքան կոճապղպեղի փոշի։ Խմեք օրը 1-2 անգամ։ բանանը տրորեք, կերեք 1 գ մշկընկույզի փոշու հետ։ Ի տարբերություն այլ միջոցների, մշկընկույզը չի առաջացնում փորկապություն։

Գլխացավ. 2 թ/գ մշկընկույզի փոշին լուծեք 3 ճ/գ կաթի մեջ։ Դրեք թրջոց ճակատի վրա։

Անքնություն. Մշկընկույզի փոշու կես թ/գ-ն լուծեք 100 մլ գոլ կաթի մեջ։ Խմեք քնելուց առաջ։ Ստամոքսի, 12-մատնյա աղիի խոց. Փոշիացրեք մշկընկույզի 4 պտուղ, 2 շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ` մութ տեղում, հաճախակի թափահարեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Խմելուց հետո կերեք 1 գ մեղր կամ 1 հատ հում ձու։ Շարունակեք 30 օր, կրկնեք 10 օրից։ Կարելի է կատարել տարին 3 անգամ։ Մշկընկույզը լավ է զուգակցվում հետևյալ սննդամթերքների հետ` ոլոռ, մանրաձավար, ցորեն, լոբի, կարտոֆիլ, վարունգ, լոլիկ, ամսաբողկ, սև բողկ, բազուկ, խնձոր, շաքար, կաթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել