Hraparak.am-ը գրում է․

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների բեյջերի հետեւից ընկած Արսեն Բաբայանը, ով կարգուկանոնն ու օրենքը պահպանելու «ջատագով» է իրեն հռչակել, ինքն է օրենքներ խախտում:

Բանն այն է, որ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետն իրավունք չունի ԱԺ դարպասներից մեքենայով ներս մտնել եւ այն կանգնեցնել շենքի առաջ, մինչդեռ Արսեն Բաբայանն իր 051 օօ 01 պետհամարանիշի ծառայողական Camry-ով ազատ մուտք է գործում ԱԺ տարածք ու հենց իր վարչության մուտքի մոտ էլ կանգնեցնում է մեքենան: Իսկ նման իրավունք Ազգային ժողովում ունեն միայն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, աշխատակազմի ղեկավարը, խմբակցությունների ղեկավարներն ու էլի մի երկու բարձրաստիճան պաշտոնյա:

Նախորդ պետի ժամանակ, օրինակ, վարչության պետին սպասարկող մեքենան կանգնում էր Դեմիրճյան մուտքի մոտ: Բայց Բաբայանը մի այլ խախտում էլ է արել. օրեր առաջ նրա ծառայողական Camry-ն անսարք վիճակում էր, եւ մինչ ավտոմեքենան կնորոգեին, պարոն Բաբայանն իր վերոնշյալ «օօ 01»-ով ծառայողական համարները հանել եւ փակցրել էր իր անձնական Mercedes S-Class-ի մեքենայի վրա: Սա արդեն օրենքի կոպիտ խախտում է, եւ սրա համար ՃՈ-ն պետք է նրան վարչական պատասխանատվության ենթարկեր, քանի որ չի թույլատրվում մի մեքենայի վրա հաշվառված պետհամարանիշն ուրիշ մեքենայի վրա փակցնել:

Այս խախտումը հաստատեցին նաեւ ոստիկանությունից: Ի դեպ, մեր տեղեկություններով, նույնատիպ խախտման համար վերջերս ոստիկանության պաշտոնյա է ազատվել աշխատանքից, ով իր ծառայողական մեքենայի պետհամարանիշը փակցրել էր սեփական մեքենայի վրա: Ոստիկանությունից հաստատեցին այս տեղեկությունը: Նկատենք, որ այս ամենը կատարվում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի իմացությամբ եւ թույլտվությամբ, քանզի Ազգային ժողովի տարածք մեքենաների մուտք ու ելքի, անցագրերի թույլտվությունը տալիս է հենց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել