Չկա մի աղջիկ, ով չի ուզում նիհարել, բայց դա ոչ բոլորին է  հաջողվում: Այս թեստը կօգնի Ձեզ հասկանալ` կկարողանաք Դուք նիհարել, թե այդպես էլ միայն կտանջեք Ձեզ անիմաստ դիետաներով:

Այո- 10 միավոր

Ոչ- 0 միավոր

1. Մարմնամարզությամբ զբաղվու՞մ եք:

2. Դուք հաշվում եք Ձեր կերած սննդի կալորիաները:

3. Օրվա մեջ հաճա՞խ եք սնվում, օրինակ 5-6 անգամ օրվա մեջ:

4. Հաճախակի՞ եք կշռվում, օրինակ ամսվա մեջ 4 անգամ:

5. Մի՞շտ եք ունենում  դիետիկ ուտեստներ:

6. Կարո՞ղ եք դիմակայել ուտելու ցանկությանը, եթե Ձեզ համոզեն որևե համեղ բան փորձել:

7. Ձեր տանը եղած քաղցրավենիքները արա՞գ են վերջանում:

8. Կարո՞ղ եք ափսեի ողջ պարունակությունը չուտել և մի մասը թողնել:

9. Հաճա՞խ եք ուտելու ու ուտելիքի մասին մտածում, օրինակ Ձեր սիրած տորթի մասին:

10. Դուք Ձեզ լա՞վ եք զգում ներկայիս սննդակարգով:

Արդյունքները

Մինչև 30 միավոր

Դուք պետք է ամբողջությամբ փոխեք Ձեր սնվելու ռեժիմը: Այլապես երբեք չեք կարող ազատվել ավելորդ քաշից: 

40-50  միավոր

Եթե Դուք լավ հետևեք Ձեր սննդակարգին և կանոնավոր կերպով սպորտով զբաղվեք, ապա Ձեզ կհաջողվի նիհարել:

70-100 միավոր

Դուք ամուր կամքի ուժ ունեք և կարող եք նիհարել, ինչքան ուզեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել