1. Արքայական կոբրան ամենամեծն է թունավոր օձերից։ Նրա երկարությունը կարող է հասնել մինչև 6 մետրի։

2. Չնայած անվանը՝ իսկական կոբրաների հետ այն կապ չունի և ձևավորում է առանձին տեսակ։

3. Արաքայական կոբրան միակ օձն է, որը սնվում է այլ օձերով, այդ թվում թունավոր։

4. Արքայական կոբրաները միմյանց հանդիպելիս չափվում են հասակներով։ Նա, որը ավելի կարճ է, հեռանում է։ 

5. Մեկ խայթոցով նա կարող է սպանել փղին։

6. Ի տարբերություն այլ օձերի՝ արքայական կոբրան վերահսկում է թույնի չափաբաժինը։ Երբեմն մարդկանց խայթում է առանց թույնի, որպեսզի ժամանակ չծախսի մի բանի վրա, ինչն ուտելիք չէ։ 

7. Արքայական կոբրան 2 սեռական անդամ ունի։

8. Նրանց միջև սեռական ակտը կարող է տևել մինչև 72 ժամ։

9. Ի տարբերություն շատ այլ օձերի՝ արքայական կոբրան բույն է սարքում և խնամում է ձագերին։

10. Ասում են` նա հիանալի հիշողություն ունի և կարողանում է մնացած բոլորից տարբերակել նրան, ով իրեն բռնել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել