Մի քանի օր առաջ Բոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհի Այշվարյա Ռայը դարձավ 41 տարեկան: Գեղեցկուհի հնդկուհին  շարունակում է  աշխարհին հիացնել իր փարթամ մազերով, թարմ մաշկով ու ձյունաճերմակ ժպիտով: Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել նրա գեղեցկության մի քանի գաղտնիքներ, որոնցով Այշվարյան կիսվել է իր երկրպագուհիների հետ:

- Այշվարյայի մաշկը հակված է յուղոտության, դա հնդիկ կանանց մշտական խնդիրներից մեկն է: Դրա համար դերասանուհին կաթից և բանանից դիմակներ է օգտագործում, իսկ մարմնի համար՝ մեղրով և հնդկական եթերային յուղերով լոգանքներ:

-Այշվարյան հիմնականում օգտագործում է տնային պայմաններում պատրաստած կոսմետիկա:

-Առողջ սնունդ: Արդեն երկար տարիներ դերասանուհին հրաժարվել է մսից, միայն հազվադեպ դեպքերում կարելի է ձուկ ուտել: «Գաղտնիքներն ինձ անցել են մայրիկիցս: Նա ինձ սովորեցրել է ճիշտ սնվել, ուտել պարզ և թարմ սննդամթերք»,- նշում է դերասանուհին:

-Դերասանուհու  մազերի գույնը բնական է, նա դեմ է մազերը ներկելուն, դա վնասում է մազերի կառուցվածքին:  Վարսահարդարիչը և վարսերի հարդարման համար  նախատեսված մյուս միջոցները նույնպես արգելվածների շարքից են: Միայն բնական մթերքներից դիմակներ:

-Առողջ քուն և ճիշտ  ռեժիմ: Իր գեղեցկության գլխավոր գաղտնիքը Այշվարյան համարում է բավարար քունը: Անգամ ծանրաբեռնված ռեժիմի հետ դերասանուհին հասցնում է ժամանակ տրամադրել հանգստին և քնելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել