Գիտնականները նկարագրել են կապիկների նոր տեսակին, որն ապրում է Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արևադարձային անտառներում: Ավելի վաղ անհայտ կենդանին ստացել էր Cercopithecus lomamiensis անունը: Կենդանու բնութագիրը հրապարակվել է PLoS ONE ամսագրում:

Նոր տեսակին գիտնականներն առաջին անգամ հանդիպել են 2007-ին (տեղի դպրոցի տնօրենի տանը): Այդ ժամանակից սկսած կենդանաբաններն ուսումնասիրել են կապիկների անատոմիան, գենետիկան, վարքը, կենցաղը առանձնահատկությունները: Հետազոտողները պարզել են, որ կենդանիները Cercopithecus ցեղի առանձին տեսակ են:

C. lomamiensis-ները ոչ մեծ արևադարձային կապիկներ են, որոնք ապրում են մեծամասամբ գետնի վրա: Նրանք հիմնականում սնվում են բույսերով և մրգերով: Ապրում են 2-5 անդամից կազմված խմբերով:

Ի տարբերություն կենդանաբանների` տեղի բնակիչներին այս կապիկները լավ ծանոթ են: Նրանց անվանում են lesula, որսում են: Հետազոտության հեղինակները հայտարարել են, որ դա վտանգում է նոր տեսակի գոյությունը: 
Աղբյուր՝ 1in.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել