Կան պատճառներ, որոնց ազդեցությունը դիմողին աշխատանքի չվերցնելու վրա ակնհայտ է: Բերենք մի քանի տարածված դեպքեր, որոնցից փորձեք խուսափել.

• աշխատանքի համար դիմողը (այսուհետ թեկնածու) մինչև հարցազրույցի սենյակ մտնելը աղբ է գցել աղբամանի կողքը,
• թեկնածուն հարցազրույցի վերջում գրկել է հարցազրուցավարին,
• թեկնածուն հարցերին պատասխանելու ընթացքում կերել է ամանի ողջ քաղցրավենիքը (որը դրվում է ոչ թե մի հոգու, այլ բոլոր թեկնածուների համար),
• թեկնածուն մաքրում էր քիթը և անձեռոցիկները շարում սեղանին,
• թեկնածուն բերել էր այլ մարդու դիպլոմ, որտեղ ակնհայտորեն իր անունն ավելացրել էր այդ մարդու անվան ջնջած մասում,
• թեկնածուի հագին գլխարկ (հագուստի մեկ այլ մաս) էր, որ պատռված տեղեր ուներ,
• թեկնածուն մանրամասն պատմել է, թե ինչպես իր անձնական հարաբերությունները ազդել են, որ իրեն հեռացնեն նախորդ աշխատանքից,
• թեկնածուն ամենայն մանրամասնությամբ պատմել է, թե ինչպիսի հիմար էր իր նախկին ղեկավարը,
• թեկնածուի ընկերը բացել է դուռը հարցազրույցի ընթացքում և հարցրել. «Շատ կա՞»:

Կան նաև ավելի «թեթև» սխալներ.

• հարցազրույցի ընթացքում զանգի պատասխանելը կամ հաղորդագրություն գրելը-71%
• սխալ ընտրված հագուստ-69%
• անտարբերություն հարցազրույցի կամ աշխատանքի նկատմամբ-69%
• գոռոզաբար ներկայանալը-66%
• բացասական խոսելը նախկին կամ ներկա գործատուի մասին-63%
• ծամոն (մաստակ)-59%
• հարցին կոնկրետ պատասխան չտալը-35%
• ոչ լավ հարցեր տալը կամ ընդհանրապես չտալը գործատուին-32%

Ամբողջական՝ հոլովակի մեջ

Կարդալ ավելին այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել